Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ պայմանավորվել է հեռահար զենքի մատակարարման հարցում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամփոփել է իր այցը Մեծ Բրիտանիա, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 8-ին։
Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության՝ Բովինգթոն Քեմփ ռազմաբազայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ բանակցություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան Մեծ Բրիտանիայից ուժեղ պաշտպանական փաթեթ կստանա։
«Մենք պայմանավորվեցինք մեծ քանակությամբ զրահատեխնիկայի, հեռահար զենքի մատակարարման շուրջ և պայմանավորվեցինք սկսել ուկրաինացի օդաչուների ուսուցումը։ Ուկրաինան և Մեծ Բրիտանիան միասին կանցնեն ընդհանուր հաղթանակի այս դժվարին ճանապարհով»,- ասել է Զելենսկին։