Ուկրաինայում սպանվել է 20 ռուս գեներալ
Ճապոնական հետախուզությունը հայտնել է Ուկրաինայում 20 ռուս գեներալների մահվան մասին։
Այս մասին գրում է Nikkei-ը՝ հղում անելով ճապոնական հետախուզության տվյալներին, որոնք հավաքագրվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ համատեղ։
Ըստ հետախուզության վերլուծաբանների՝ գեներալներն անձամբ են հրամանատարում հարյուրավոր կամ հազարավոր զինվորների։ Գեներալների մահերի ավելի մեծ թիվը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ նրանք վատ պատրաստված զինվորականներ են եղել;