Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Նավթի գնի անկումը կոտրեց ՌԴ ողնաշարը. ինչ է սպասում Հայաստանին». Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է նավթի համաշխարհային գներին, և այդ ֆոնին` Հայաստանի տնտեսական վիճակին: Ներկայացնում ենք պատգամավորի դիտարկումն ամբողջությամբ.

«Մոտ մեկ-մեկուկես տարի, չհաշված երկարատև նախապատրաստական շրջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և մի քանի նրանց գործընկեր երկրներ, հիմնովին ապահովագրելով սեփական տնտեսական կայունությունը, հստակ գործողությունների պլան իրականացրեցին, որի վերջնական նպատակը նավթի համաշխարհային գնի կտրուկ անկում ապահովելն էր: Դա իհարկե իր հերթին ոչ թե ինքնանպատակ էր, այլ հօգուտ ԱՄՆ-ի աշխարհում տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցության անհավասարակշռության նախկին աստիճնին վերադառնալու միջոց: Հասկանալի է, որ դա տեղի է ունենալու նախևառաջ Ռուսաստանի և իր դաշնակիցների հաշվին:

Նավթի գնի ռեկորդային անկումը կոտրեց ռուսական տնտեսության ողնաշարը` կանգնեցնելով այդ երկիրը տնտեսական ճգնաժամի առաջ: Չդիվերսիֆիկացված ռուսական տնտեսությունը, որի աճի տեմպերն արձանագրվում էին բացառապես նավթի արտահանման շնորհիվ, ամենայն հավանականությամբ կհայտնվի երկարատև կոլապսի մեջ:

Զարմանալի համընկնումով նավթային խնդիրների շուրջ Վաշինգտոնի և Էր Ռիադի բանակցությունների արդյունքում Սաուդյան Արաբիան կտրուկ ավելացրեց ու արդիականացրեց սեփական ռազմական կարողությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հաշվին համալրելով Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերը գերժամանակակից թանկարժեք նմուշներով: Պատահական չէր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը Էր Ռիադ 2014 թ-ի մարտին, դեռ այն ժամանակ երբ, Ռուսաստանը «ազատագրում» էր Ղրիմը: Փաստացի հենց այդ պահից «նավթային շուկայի տապալում» օպերացիան նախապատրաստական փուլից անցավ ավարտականի: Ռուսաստանի խառնվելը Սիրիայի քաղաքացիական պատերազմին կտրուկ խթանեց ԱՄՆ-ի և ՕՊԵԿ-ի երկրների փոխհամաձայնեցված քայլերի իրագործումը` միևնույն ժամանակ լրացուցիչ լուրջ ու երկարաժամկետ ֆինանսական բեռ ավելացնելով Ռուսաստանի համար: Վերջինս առանց այն էլ արդեն ծանրաբեռնված էր և´ Ղրիմի, և´ Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող պատերազմի խնդիրներով: Այս իրավիճակում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, մասնավորապես նավթի արտահանման ու վաճառքի մասով գրեթե վերջին հարվածն էր ուղղված Ռուսաստանի Դաշնության տնտեսությանը:

«Middle East Economic Survey» ամսագրին տված հարցազրույցում Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ-Նաիմին ասել էր, որ իրենք կարող են իրենց թույլ տալ չանհանգստանալ նավթի գնի անկմամբ և չեն նվազեցնելու նավթի արդյունահանման ծավալները: Նույն դիրքորոշումն ունեն նաև ՕՊԵԿ –ի անդամ մյուս երկրները, որոնք այն հիմնավորում են, ներկայացնելով որպես խթանող հանգամանք արտադրող երկրների տնտեսկան զարգացման համար, և, եթե այդ քաղաքականությունը շարունակական լինի, ապա հետևանքները ռուսական տնտեսության ու դրա հետ փոխկապակցված մյուս երկրների տնտեսությունների համար կարող են չափազանց ծանր լինել:

Անշուշտ այսպիսի ցնցումն ու երկար տևող իրավիճակը լուրջ հետք են թողնելու համաշխարհային տնտեսության վրա և տարբեր դրսևորումներ են ունենալու: Սակայն մեր տարածաշրջանում կարելի է կանխատեսել շատ կոնկրետ երևույթներ` ֆնանսական շրջանառության նվազում, անշարժ ու շարժական գույքի էական գնանկում, դոլարի և մի շարք այլ արժույթների արժևորում և այլն: Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության համար բացասական դրսևորումների շարքին են դասվելու դրամի արժեզրկումը, մեր երկրի տնտեսության համար դոպինգ հանդիսացող Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից եկող տրանսֆերտների կտրուկ կրճատումը, արտահանման ծավալների նվազումը, գործարար միջավայրում շրջանառվող միջոցների սառեցումը, բնակչության գնողունակության էլ ավելի նվազումը և այլն: Պետությունը կհայտնվի առավել ծանր վիճակում պետբյուջեի հարկային մուտքերի կրճատման, բյուջեի սեկվեստրի հետևանքով, իսկ երկրում սոցիալական վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է:

Ինչ ցնցում տեղի կունենա, եթե Brent տեսակի նավթի բարելի գինը հասնի ասենք 15 դոլարի (ի դեպ, դա ամենևին էլ անհավանական չէ), կարող եք պատկերացնել ինքներդ: Իհարկե, խոսքը չի գնում Հայաստանի մոնոպոլիզացված շուկայի մասին, որի հիմնական խաղացողները, «կթելով» շարքային քաղաքացուն, պահպանելու են աներևակայելի գները իրենց ապրանքների ու ծառայությունների համար: Ճիշտ այնպես, ինչպես այս պահին արհեստական կերպով պահում են բենզինի գինը մոտ հարյուր տոկոսով ավել, քան այն պետք է լիներ: Խոսքը գնում է այն ցնցումների մասին, որոնց ենթարկվելու է առանց այն էլ դժվարությամբ իր առօրյան կազմակերպող հայաստանցին:

Կամ համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական այս վերաձևումները երկրի իշխանությունների համար ռադիկալ տնտեսական փոփոխություններ իրականացնելու առիթ կդառնան, կամ…»