Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ֆրանսիացի ոստիկանների տեղակայմանը. ՀՀ–ում Իրանի դեսպան
Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության և ֆրանսիացի ոստիկանների տեղակայմանը։
Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ասել էր, որ առաքելության կազմում, որը կներառի մինչև հարյուր դիտորդ, ներառված են ֆրանսիացի ոստիկաններ։
Ֆրանսիայում ոստիկանները երկրի զինված ուժերի մաս են կազմում և գտնվում են պաշտպանության նախարարության ենթակայության տակ։
Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրիստոֆ Բյուսոնը տեղեկատվություն է տարածել Հայաստան ֆրանսիական ռազմական առաքելության հնարավոր գործուղման մասին։ Էյնուլլա Ֆաթուլաեւի հետ զրույցում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ևս հաստատել է սահմանին ֆրանսիացի ոստիկանների տեղակայման հնարավորության մասին տեղեկատվության առկայությունը։