Պուտինն արդեն կորցրել է Ուկրաինան. Բայդեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն կփլուզվի, կվախենա ռուսական բանակի գործողություններից, ինչպես նաև բոլոր ռուսալեզու ուկրաինացիների աջակցությունից, ովքեր կողջունեին ռուս զինվորականներին, բայց սրանից ոչ մեկը տեղի չի ունենում:
Այս մասին PBS NewsHour-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինն արդեն կորցրել է Ուկրաինան։
«Նա կարծում էր, որ եթե ներխուժի Ուկրաինա, ապա առաջին հերթին յուրաքանչյուր ռուսախոս իրեն սիրալիր կողջունի։ Նա կարծում էր, որ ՆԱՏՕ-ն կփլվի, որ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անի։ Իջի՛ր երկիր, սրանից ոչ մեկը չի կատարվել»,- Բայդենի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն։