Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում. Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինվորների մասին
Նորմալ առողջական վիճակում են, բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզում հրդեհից տուժած զինվորների առողջական վիճակի մասին:
Նրա խոսքով՝ ինքը բազմիցս նշել է, որ լավացման պրոցեսը բավականին երկար է, քանի որ մի քանի էտապներով պետք է իրականացվի բուժումը: Մասնավորապես՝ վիրահատական, իսկ հետո նաև կոսմետիկ վիրահատություններ պետք է իրականացվեն:
«Ամեն ինչ իր հունով ընթանում է»,- նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: