Հայաստանից Հալեպ է հասել մարդասիրական օգնության երկրորդ օդանավը
Այսօր առավոտյան Հայաստանից դեպի Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպի միջազգային օդանավակայան։ Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը։
Նշվում է, որ օգնությունն ընդգրկում է սնունդ և դեղորայք։
Երեկ Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել Հայաստանի կառավարության կողմից ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը։
Նույն օդանավով Հալեպ են ժամանել 29 հայ փրկարարներ։
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը մոտեցել է 3000-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը։