Տեղի է ունեցել ցավալի մարդկային աղետ. Հայաստանի կողմից Թուրքիային մարդասիրական աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ էր. Ավանեսյան
Կարծում եմ՝ իսկապես տեղի է ունեցել մարդկային աղետ և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր ընդգծում է և անհրաժեշտ միջոցոռում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն:
Լրագրողների դիտարկմանը, թե նման մարդկային աղետ է նաև Արցախում, Ավանեսյանն ընդհատելով, նշեց. «Այո՛: Մենք ակնկալում ենք նման մոտեցում նաև միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից, այլ երկրներից թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված»:
Հարցին, թե ինչ գնահատականներ կտա՝ մարդկային ֆոնի ներքո Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալությունն Ադրբեջանին՝ Արցախի հարցում իրենց օգնելու, եղբայրական երկրի կողքին լինելու համար, Ավանեսյանը նշեց. «Ես իմ գնահատականը տվեցի: Սա ցավալի աղետ է և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Իմ հարազատներն էլ երկրաշարժի ժամանակ տուժել են և ինձ համար՝ որպես մարդ շատ ցավալի է նման մարդկային աղետը որևէ երկրում»: