Այսօր Եվրոպային սպառնացողը բռնապետն է խորհրդային զենքի մեծ պաշարներով. Զելենսկի.
Բրյուսելում իր ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է.
«Եվրոպա՛, մենք պաշտպանվում ենք ժամանակակից աշխարհի ամենամեծ հակաեվրոպական ուժից: Մենք՝ ուկրաինացիներս, պաշտպանվում ենք մարտի դաշտում ձեզ հետ միասին: Այսօր Եվրոպային սպառնացողը բռնապետն է խորհրդային զենքի մեծ պաշարներով: Բռնապետություն է նաև իրանական ռեժիմը: Ընդհանուր եվրոպական արժեքների երաշխիքը կարող է լինել Պուտինի նկատմամբ մեր հաղթանակը»,- Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահը։