Թեհրանը կարող է «ապտակել» այն փոքր երկրներին, որոնք փորձում են մեզ համար խնդիրներ ստեղծել. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թեհրանը կարող է ապտակել այն փոքր երկրներին, որոնք փորձում են մեզ համար խնդիրներ ստեղծել: Այս մասին նշել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
«Թեհրանը կարող է ապտակ տալ այն փոքր երկրներին, որոնք փորձում են մեզ համար խնդիրներ ստեղծել: Բայց Իրանի իշխանությունները գերադասում են չգործել զգացմունքների ազդեցության տակ: Նրանք բավականին իմաստուն են և զուսպ իրենց գործողություններում»:
Նա հավելել է, որ Իրանը ուշադիր հետևում է սահմանային բոլոր իրողություններին։