Իրանում առաջնահերթություն է տրվել ներսից տապալելու ռեժիմը. ռուս արևելագետ
Կարծում եմ, որ առաջնահերթություն է Իրանի ռեժիմը ներսից թուլացնելը, այլ ոչ թե արտաքին միջամտությունը։ Դժվար թե Իսրայելը գործողություններ իրականացնի Իրանի դեմ, քանի որ դրան կհետևի պատասխան Սիրիայից և այլ վայրերից։ Թեհրանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Այսպես է կարծում ռուս հայտնի արևելագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոլանդ Բիջամովը, ով հայտարարություն է արել ադրբեջանական Oxu.Az-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ իրանցիներին չի հաջողվի դա ներկայացնել որպես ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ակտ, ուստի նրանք զուսպ դիրք են գրավում և շատ զգուշավոր են։ Իրավիճակն ամեն դեպքում ձեռնտու չէ Իրանին։ Անօդաչու սարքերի հարձակումները Իրանի ներսում տեղակայված թիրախների վրա ոչ մի դեպքում չպետք է համարել «casus belli» (պատերազմի պատճառ-խմբ.)։
Թեև «դիմադրության առանցքը», որը Իրանը փորձում է ստեղծել ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն), BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան միջպետական միություն) և Ռուսաստանի հետ, կարելի է որոշակի հաջողություն համարել։ Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հեշտությամբ կազմաքանդել այաթոլլա Խոմեյնիի ստեղծած «վիլայաթ ալ-ֆակիհ» համակարգը։ Նա Իրանում քաղաքական իսլամի կայուն զսպման մեխանիզմ է ստեղծել»:
Ըստ արևելագետի կանխատեսման՝ թեև մոտ ապագայում մեծ պատերազմ չի սպասվում, սակայն չի բացառվում ճշգրիտ հարվածներ հասցնել Իրանի ներսում տեղակայված թիրախներին։
«Հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Ուկրաինայի տարածքում»,- հիշեցրել է Ռոլանդ Բիջամովը։