Հայ փրկարարներն աշխատում Սիրիայի աղետի գոտում (տեսանյութ)
Հայաստանից Սիրիա մեկնած հայ փրկարարական ջոկատներն աշխատում են Հալեպ քաղաքի «Շաար» շրջանում:
Հայ փրկարարները մասնակցում են փլատակներից զոհեր կամ ողջ մնացած մարդկանց որոնողական աշխատանքներին: Այդ թաղամասը հայաբնակ չէ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա եւ տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։