Հայ փրկարարները Հալեպում փլատակներից դուրս են բերել երեք մարդու (տեսանյութ)
Հայ փրկարարներն Սիրիայում՝ աղետի գոտում, ակտիվորեն ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքներում։ Հալեպ քաղաքի Ալ-Շաար թաղամասում՝ փլատակներից հայ փրկարարների մասնակցությամբ հնարավոր է եղել փրկել երեք մարդու կյանք։
Փրկարարները մասնակցել են նաև 33 մարմնի դուրս բերման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է սիրիական լրատվամիջոցները՝ հրապարակելով նաև տեսանյութ։