NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Այս ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնությամբ. Վահե Հովհաննիսյան

Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է. Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։ Այս հանգրվանին բերեց իշխող քաղաքական ուժը՝ ամեն կերպ իշխանություն պահելու իր վտանգավոր ցանկությամբ, ինչպես նաև ընդդիմությունը՝ չհաշվարկված ու հաճախ՝ ապաքաղաքական պահվածքով։

Այս ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնությամբ։ 2021 թվականի ընտրական համամասնությունը և տրամաբանությունը խախտվել են ամբողջությամբ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն և Նիկոլն այլևս չունեն 680 հազար ձայն, հետևաբար՝ այդքան մանդատ։ Նրանց սոցիալական և էլեկտորալ բազան բազմակի անգամ փոքրացել է։

«Պատիվ ունեմ»-ի մի կեսը չկա։

«Հայաստան» դաշինքից մի գործընկերը պաշտոնապես ապահարզան է տվել, Քոչարյանի թիմակիցները ազատվող մանդատները հայտնի պատճառներով չեն վերցնում, իսկ Դաշնակցության պատգամավորների թիվն արհեստականորեն մեծանում է։ Ողջ հարգանքով հանդերձ՝ Դաշնակցության հանդեպ, պետք է անկեղծորեն ասել, որ 270 հազար ընտրազանգվածը դաշնակցության ընտրազանգվածը չէր, և ձևավորված համամասնությունն արհեստական է։

Եվ վերջապես՝ դաշինքի առաջին համարը՝ դժվար պահին երկիրը առաջնորդելու հայտ ներկայացրած Ռ. Քոչարյանը, երկար ժամանակ է՝ որևէ հարցով չի շփվում հասարակության հետ։ Անգամ՝ շրջափակված Արցախի հարցով։

Այլ իրողություններ.

Ընդդիմադիր երկու խմբակցություններում կան բավականին պատրաստված և ունակ դեմքեր, որոնք կարող են և պետք է ունենան կարևոր դեր՝ Հայաստանի վերականգնման գործում։ Շատ ափսոս է, որ նրանք կոնսերվացվում են անհասկանալի ձևաչափերում։ Այդ պրոցեսի երկարացման վտանգն այն է, որ շատերն ուղղակի մաշվելու են։

Ակնհայտորեն ձևավորվել է նոր հանրային ազդեցիկ շերտ, և հենց նրանք են ամենօրյա ռեժիմով գեներացնում միտք, ձևավորում օրակարգ, հանրային տրամադրություններ։ Բայց նրանք չկան ԱԺ-ում։ Սա նույնպես արհեստական վիճակ է։

Շատ հետաքրքիր վիճակ է ՀՀԿ-ում։ Մի խումբ գործիչներ իրավամբ այսօր ամենապատրաստված ու փորձ ունեցող, նաև՝ այսօր դաշտում առավել ակտիվ դեմքերից են, բայց խորհրդարանում չեն, և նրանց հետ ԱԺ-ում ասոցիացվում է ի սկզբանե ՀՀԿ-ի հետ կապ չունեցող մի անվանացանկ։

ՔՊ-ն. այնտեղ կան մարդիկ, ովքեր, լինելով այդ թիմում, հոգու խորքում չեն կիսում ո´չ «Երկիր Նաիրի», ո´չ «Երկիր դատախազություն» վիճակները։ Ոմանք էլ չեն հասկանում դրանց ողբերգականությունը։ Բայց այլ միջավայրում, այլ ձևաչափերում կարող են լինել լրիվ այլ արդյունավետությամբ, անգամ՝ օգտակար մարդիկ։

Եվ վերջապես՝ կա ճչացող հանրային պահանջ՝ ՆՈՐ քաղաքական-հանրային օրակարգի։

Հետևություն. այս ԱԺ-ն ոչնչի մասին է։ Այն չունի հանրային լեգիտիմություն, և այն չունի ոչինչ՝ տալու հանրությանը և երկրին։ Չի հասկացվում, թե ո´ր խմբակցությունը ո´ր ընտրազանգվածն է ներկայացնում, կամ՝ որ քաղաքական ուժին։ Սա պետական և անհատական իներցիայի հետևանք է։ Բայց դա չի նշանակում, որ հրատապ արտահերթ ընտրություններ են պետք։ Դա նույնպես կլինի ընտրություն՝ ոչնչի մասին, որովհետև դեռ չի բյուրեղացել նոր բովանդակություն, չեն ձևավորված նոր առողջ ու իրական ձևաչափեր։ Դա չի նշանակում նաև, որ այսպես կարող է երկար շարունակվել։ Թողնել այսպես՝ ինքնահոսի, նշանակում է՝ բոլորով սպասել պետական-պատմական աղետին։

Ոչ թե սպասել, այլ՝ կասեցնել աղետը

Հայաստանը կարիք ունի նոր պոզիտիվ օրակարգի։ Դա պետք է անեն նոր, առողջ թիմերը-ձևաչափերը։ Նրանց առաքելությունը ոչ թե նիկոլենց հայհոյելն է, այլ՝ ժողովրդին զարգացման նոր բովանդակություն ներկայացնելը, խաղաղության սեփական տեսլականը, նոր խաղի կանոնների ու նոր տիպի պետության ծրագիրը։ Առաջ գնալու պոզիտիվ առաջարկը։

Սա նաև էապես կթուլացնի ներքին չարությունը, որը հիմա խժռում է բոլոր ռացիոնալ գաղափարները։

Բայց սա պետք է արվի արագ, ավելի ճիշտ՝ սա պետք էր անել, երեկ, որովհետև ժամանակը քիչ է։ Ըստ Ալիևի՝ մեկ տարի, գուցե՝ ավելի քիչ։

Շարունակելի