Թուրքիայում ընտրությունները կարող են հետաձգվել մինչև հունիսի 18-ը
Թուրքիայում ընտրությունները կարող են հետաձգվել մայիսի 14-ից հունիսի 18-ը: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «İyi parti» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությանը:
«Չեմ կարծում, որ ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, բայց կարծում եմ, որ դրանք կտեղափոխվեն հունիսի 18-ին»,-նշել է նա:
Ենթադրվում է նաեւ, որ երկրի խորհրդարանը կարող է որոշում կայացնել ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին։