Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել՝ ընկնելով ձնահոսքի տակ
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Սավալան Բախտիյար օղլուն մահացել է՝ ընկնելով ձնահոսքի տակ։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Նրա դին դուրս է բերվել ձնահյոսքի տակից և հանձնվել ընտանիքին։ Հուսեյնովը երեք փոքր երեխա ուներ:
ՊՆ մամուլի ծառայությունից հաստատել են տեղեկությունը։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում։