Կասեցվել է «Բեկոն» ՍՊԸ-ի կողմից կատարվող ապօրինի հորատումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցի ընթացքում Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ջրօգտագործում իրականացնելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն անհապաղ կասեցվել են:
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։