Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ է քննարկվել
Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին՝ դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։ Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշինքի ամրապնդման փոխադարձ մտադրությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։ Ռուսական կողմը կարևորել է ամենաբարձր մակարդակով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021թ․-ի հոկտեմբերի 31-ին եռակողմ համաձայնագրի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական ոլորտների ապաշրջափակումը, տարածաշրջանային կապերը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը։