Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել
Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել: Այս մասին գրում է Ria.ru կայքը:
Մոլդովայի վարչապետ Նատալիա Գավրիլիցիան մասնավորապես նշել է հրաժարականի պատճառը.
«Կառավարությունում մոտ 1,5 տարի աշխատելուց հետո եկել է ժամանակը հայտարարելու իմ հրաժարականի մասին։ Մենք իշխանության եկանք ճգնաժամային կառավարության իրավիճակում և վարեցինք զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականություն։ Մենք անմիջապես բախվեցինք էներգետիկ շանտաժին և նրանք մտածեցին, որ մենք կհանձնվենք, կանենք այնպես, ինչպես նախկին կառավարություններն արեցին, ովոեր դավաճանեցին ազգային շահը, բայց դա այդպես չեղավ: Մենք կառավարումը շարունակում էինք ճգնաժամային ռեժիմի պայմաններում»,- ասել է Գավրիլիցան: