Պուտինին Պատվո լեգեոնի շքանշանից զրկելը խնդիր չի լինի. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ եթե Ֆրանսիայի նախագահը որոշի հետ կանչել Վլադիմիր Պուտինին նախկինում շնորհված Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետի կոչումը, դա խնդիր չի լինի Ռուսաստանի ղեկավարի համար։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնը չէր բացառել Պուտինին Ֆրանսիայի այս պատվավոր կոչումից զրկելը։