Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համատեղում են ջանքերը, Փաշինյանի և Ալիևի շփումների միջոցով, Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են հեռախոսազրույցի ընթացքում։
«Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։