Ակումբում գողացել են 23-ամյա օտարերկրացի աղջկա դրամապանակը, որտեղ փող ու քարտեր կային
Փետրվարի 10-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված օտարերկրացի 23-ամյա աղջիկը հայտնել էր, որ Սպենդիարյան փողոցի ակումբում գողացել են դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և փող կար:
Ոստիկանությունից հայտնում են, որ Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 28-ամյա բնակիչը ժամը 01.30-ին Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
28-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նշված արարքը կատարել էր համագյուղացի հասակակցի հետ: Նա ևս հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: