Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. առևտրի կենտրոնի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
կրակոցնր են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։
Shamshyan.com–ի տեղեկություններով` օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ըստ տեղեկությունների` հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Ռոբերտ Մ-ն, որը նշված առևտրի կենտրոնի տնօրենն է։
Սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։