Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

ՌԴ-ից 2016-2018 թթ. ստացել ենք 50 հազար տոննա ռազմական օժանդակություն, որի համար չենք վճարել. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակի ընթացքում, ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումների կարևորագույն խնդիրներն են եղել բանակի մարտունակության ամրապնդումն ու բարձրացումը, համալրումը արդիական սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով։

Տվյալ խնդիրների լուծումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումներով, երկրի պաշտպանությամբ մտահոգ անձանց նվիրատվություններով և այլ աղբյուրներից գոյացած ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք գումարով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ կնքված տարբեր պայմանագրերի, այդ թվում` 2015թ.֊ին կնքված 200 միլիոն դոլարի չափով միջպետական վարկային պայմանագրի, և 2017 թ.֊ին կնքված 100 միլիոն դոլարի չափով միջպետական վարկային պայմանագրի միջոցներով։

Նպատակային քայլեր են ձեռնարկվել սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման ու մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ։ Մասնավորապես, լայն թափ են ստացել նոր տեսակի արգելափակոցների տեղադրման, ինժեներական կառույցների արդիականացման աշխատանքները։

Առավել վտանգավոր մարտական դիրքերն ապահովվել են տեսադիտարկման և ազդարարման ժամանակակից տեխնիկական միջոցներով` նպաստելով հակառակորդի դիվերսիոն խմբերի` ժամանակին հայտնաբերմանն ու վնասազերծմանը։

Տեսանելիորեն բարելավվել են առաջնագծի օպերատիվ կահավորումը և անձնակազմի կենցաղային պայմանները։

Վերջին տասը տարիներին (2008֊2018թթ.) սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման, վերականգման և արդիականացման արդյունքում ՀՀ զինված ուժերի մարտական կարողություններն ավելացել են մոտ10%-ով։

Հատկանշական է, որ հարվածային և կրակային խոցման հեռավորության ճշգրտության արդյունավետության բարձրացման նպատակով, բանակը համալրվել է հակառակորդին զսպելու և սթափեցնելու հզոր միջոցներով` համազարկային կրակի«Սմերչ» ռեակտիվ կայանքներով, «Իսկանդեր Մ» և «Տոչկա Ու» օպերատիվ մարտավարական համալիրներով։ Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կողմից 2016-2018 թթ. ստացել ենք 50 հազար տոննա ռազմական օժանդակություն, որի համար չենք վճարել։

Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապահովվել են արդիական սպառազինությամբ, իսկ առաջնագծի զորամասերը` մեծաքանակ օպտիկական, ջերմատեսիլային և գիշերային դիտարկման սարքերով։ Հատկանշական է, որ սպառազինությունների արդիականացման ու ձեռքբերման գործում կարևոր դերակատարում է ունեցել «Հայրենական ռազմարդյունաբերական» համալիրը։

2008֊2018թթ.֊ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումներից Պաշտպանության նախարարության ծախսերին է ուղղվել շուրջ 1.7 տրիլիոն ՀՀ դրամ, որը տարեկան կտրվածքով կազմում է նույն ժամանակահատվածի համախառն ներքին արդյունքի շուրջ 4%-ը:

ՀՀ զինված ուժերի ռազմավարական պլանավորման և մարտական պատրաստվածության առումով, նշյալ ժամանակահատվածում պետական և ռազմական կառավարման մարմինների ներգրավվածությամբ անցկացվել են` «Արձագանք 2013» և «Շանթ 2015» ռազմավարական, հրամանաշտաբային զորավարժությունները` էապես բարձրացնելով այս ասպարեզում, այդ թվում` պատերազմական իրավիճակում պետական մարմինների գործողությունների ներդաշնակությունը և փոխգործակցության մակարդակը»։