Ողբերգական դեպք Կոտայքում. 17-ամյա տղան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին Նոր Հաճնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գետամեջ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի կախված դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Սուքիասյանը։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ս. Վ-ն այցելել էր իր տատի և պապի տուն, ու նրա դին կախված վիճակում հայռնաբերել է նրա քեռին։