Հայտնի է Հանրապետության հրապարակում «Համմեր»-ն անկանոն վարած քաղաքացու անուն-ազգանունը, նրան դեռ չեն ձերբակալել. թարմացված
Թարմացվող
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել այն քաղաքացու ինքնությունը, ով «Համմեր» մակնիշի մեքենան Հանրապետության հրապարակում անկանոն վարել է, վրաերթի ենթարկել ոստիկանի, մեքենայով հարվածել ոստիկանական ավտոմեքենային:
Նա Արարատի մարզի բնակիչ է` Գեղամն է, մոտ 25-26 տարեկան, հանրությանը հայտնի անձ չէ:
Հիշեցնենք, որ նշված քաղաքացին իր մեքենայով անցել է Հանրապետության հրապարակի շենքերի դիմացով, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել մի ոստիկանի, մեկ այլ դեպքում էլ հարվածել է ոստիկանական մեքենային:
Նրան դեռևս չի հաջողվել ձերբակալել՝ Գեղամը փախուստի է դիմել:
00:46
Մեզ հայտնի է դարձել երիտասարդի ազգանունը` Սահրադյան:
00:51
NEWSPRESS.am-ի ձեռքի տակ է հայտնվել «Համմերի» պետհամարանիշը. այն է 35 GM 730
