Ո՞վ է Հանրապետության հրապարակում մեքենան անկանոն վարած երիտասարդը (լուսանկարներ)
NEWSPRESS.am-ի ձեռքի տակ է հայտնվել Հանրապետության հրապարակում «Համմեր» մակնիշի ավտոմեքենան անկանոն վարած քաղաքացու լուսանկարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մեզ հայտնի էր դարձել վերջինիս ինքնությունը. նա Արարատի մարզի բնակիչ Գեղամ Սահրադյանն է` ծնված 1997թ.: Վերջինս վարած մեքենան պատկանել է հորը:
Հրապարակել էինք նաև ավտոմեքենայի պետհամարանիշերի լուսանկարը: