Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Ապրիորի մենք կոռուպցիոներ չենք կարող լինել. Ալեն Սիմոնյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չորս տարի անընդմեջ նախկինների թալանից, կոռուպցիոն մեխանիզմներով հարստանալուց խոսող եւ այդ «թալանը հետ բերող» իշխանության ներկայացուցիչներն այս տարիներին հասցրել են շատ դեպքերում ոչ պակաս հարստություն դիզել, քան նախկինները տասը կամ քսան տարվա ընթացքում։ Այս իշխանության որոշ ներկայացուցիչներ անգամ աստղաբաշխական թվերով են հարստացել՝ ձեռք բերելով նոր բնակարաններ, նոր առանձնատներ, նոր մեքենաներ, թեեւ, նրանցից շատերի դեպքում, այդ ունեցվածքի դեռեւս միայն մի փոքր մասն է հանրության համար հասանելի ու երեւացող։ Բայց նրանք՝ այս «հակակոռուպցիոն» իշխանությունները, շարունակում են դեռեւս միայն նախկին «թալանչիների»՝ տասը տարի առաջ ձեռք բերած անշարժ գույքով զբաղվել, իբր սահմռկեցուցիչ փաստեր հայթայթել, դա որպես ապօրինի գույք ներկայացնել։ Իսկ երբ մամուլը գրում է նրանց թալանի, կոռուպցիայի, մեկ-երկու տարում ձեռք բերած շքեղ առանձնատների, անշարժ ու շարժական այլ գույքերի մասին, այս իշխանություններին առընթեր իրավապահ մարմինները լռում են, որովհետեւ «փաստեր չունեն»։

Ահավասիկ՝ օրեր առաջ մամուլում հրապարակվեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից 280 հազար դոլարով ձեռք բերված շքեղ առանձնատան լուսանկարներն ու դրա ձեռքբերման վերաբերյալ փաստական տվյալներ։ Բայց ոչ ոք դրան ընթացք չտվեց։ ՔՊ-ականներն անգամ «չեն էլ տեսել» մամուլի այդ հրապարակումները՝ իրենք միայն նախկինների ունեցվածքից են տեղյակ։

Օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով մեզ հետ զրույցում դժգոհում էր, թե ինչու է մամուլն անընդհատ շահարկում իր եղբոր՝ ասֆալտ անող մի ընկերությունում տնօրեն աշխատելն ու դրա տակ պարբերաբար կոռուպցիոն ռիսկեր տեսնում, մեր հարցին, թե ինչով կբացատրի այն, որ Արարատ Միրզոյանը 280 հազար դոլարով առանձնատուն է գնել,  ասաց․ «Ծանոթ չեմ, ես դրա մասին առաջին անգամ եմ լսում»։

- Դուք մամուլ չե՞ք կարդում, կամ մոնիտորինգով չե՞ն ուղարկում այդ նյութերը Ձեզ։

- Անկեղծ ասած՝ ինձ հերիքում են միայն իմ մասին գրածները, ես միայն իմ մասին նյութերն եմ կարդում։

- Ձեր տների մասին, այսինքն։

- Հա, իմ տների, որոնք ես չունեմ։ Իմ տների մասին ես կարդում եմ՝ ինձ լրիվ հերիք է։

- Բայց Արարատ Միրզոյանի առանձնատան մասին հրապարակվեց փաստերով, որ վարկ է ձեւակերպել եւ 280 հազար դոլար արժեքով առանձնատուն գնել։

- Նորմալ ա, սաղ երկիրը վարկով տուն ա առնում։

- 280 հազար դոլարո՞վ, պարոն Սիմոնյան, այն էլ՝ մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարը։

- Ես ներողություն եմ խնդրում, բայց եթե կարծում եք, որ էդ գումարը չի համապատասխանում, դիմեք՝ թող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զբաղվի դրանով։

- Իսկ ինձ, օրինակ, ինչո՞ւ չեն տալիս այդ չափի վարկ։

- Չգիտեմ՝ ինչու չեն տալիս։ Ձեր աշխատավարձն ինչքա՞ն է։

- Իսկ Արարատ Միրզոյանն ինչքա՞ն գումար է ստանում՝ բացի իր գրանցված աշխատավարձից։

- Ինչո՞ւ եք ինձ Արարատ Միրզոյանից հարցնում։

- Որովհետև նա ձեր քաղաքական թիմի անդամ է։

- Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ես Արարատ Միրզոյանի ազնվության եւ ոչ կոռումպացված լինելու մեջ համոզված եմ, ինչպես իմ մասով եմ համոզված։

- Հենց հերթը հասնում է ձեզ, այսինքն՝ Ձեր թիմակիցներին, կա՛մ տեղյակ չեք, կա՛մ չգիտեք, կա՛մ «թող քննությունը պարզի»։ Իսկ ուրիշներին միանգամից մեղադրում եք։

- Ոչ, որովհետևմենք ապրիորի բացառում ենք, որ կարա նման բան լինի մեր իշխանության հետ, հասկանո՞ւմ եք։ Տրամաբանությունն էն ա, որ, հա, իշխանության մեջ կարա տենց բան լինի, հիմա որոշ լրատվամիջոցներ, որոշ ՀԿ-ներ գումար են ստանում նրա համար, որպեսզի բացահայտեն, հիմա ընկած մութ սենյակում սեւ կատու են ման գալիս։ Ուղղակի խնդիրն էն ա, որ էդ սեւ կատուն էդ սենյակում չկա։

- Պարո՛ն Սիմոնյան, այս չորս տարվա մեջ Ձեր թիմակիցները տեղ-տեղ անգամ աստղաբաշխական թվերով են հարստացել, ու այդ մասին մամուլը պարբերաբար գրում է։

- Ո՞վ, օրինակ։

- Ձեզնից սկսած՝ շատերը, ամեն դեպքում այլեւս նախկին կարողությունը չունեն, այսինքն՝ ավելին ունեն այսօր։

- Իմ հայտարարագիրը կա, եւ իմ վիճակը՝ տնտեսական, հիմա երեւի ավելի վատ է, քան կլիներ, եթե ես էս գործին չլինեի։

- Բա ինչո՞վ օգնենք Ձեզ։

- Ինչով օգնե՞ք․․․ քիչ հարց տվեք։