Ստրելկովը հայտարարել է ռուսական բանակի նոր հարձակման մասին
Դոնբասի նախկին առաջնորդ Իգոր Ստրելկովը հայտարարել է Խարկովի մարզի Դվուրեչենսկոե գյուղը ռուսական բանակի կողմից գրավելու մասին։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Ըստ ամենայնի, գյուղը հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Իսկ դա նշանակում է, որ երկար սպասված գրոհը, այնուամենայնիվ, սկսվել է։ Առայժմ պաշտոնական հաղորդագրություններ հարձակման մասին չկան, բայց եթե հավատալու լինենք ռազմական թղթակիցների հաղորդագրություններին, ապա ճակատը ակնհայտորեն մոտենում է Կուպյանսկին: Այլ տվյալներ դեռ չունեմ»,- գրել է Գիրկինը Telegram-ի իր ալիքում։