ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի պահվածքով
ԱՄՆ իշխանությունները շատ երկրների հետ քննարկում են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը, նրանք կարծում են, որ Մերձավոր Արևելքի երկրները պետք է մտահոգվեն Մոսկվայի և Թեհրանի համագործակցությամբ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։
«Միացյալ Նահանգները դիվանագիտորեն աշխատում է բազմաթիվ երկրների հետ, որպեսզի նրանց տեղեկացնի Ռուսաստանի և Իրանի համագործակցության հետ կապված մարտահրավերների մասին, որ դա ոչ միայն վտանգ է ներկայացնում Ուկրաինայի քաղաքացիների համար, այլև կարող է մեծացնել Իրանի չարամիտ գործողությունները», - ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։
«Մենք խոսում ենք Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ ասելով, որ նրանք պետք է ուշադրություն դարձնեն, անհանգստանան դրանով և աշխատեն մեզ հետ՝ հնարավորության դեպքում դրան դիմակայելու համար», - ավելացրել է Վոլանդերը: