Համաշխարհային շուկաներում նավթը թանկացել է
Համաշխարհային բորսաներում նավթի գներն աճել են: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական AZERTAC-ը:
Նշվում է, որ Լոնդոնի ICE («InterContinental Exchange Futures») բորսայում «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինն աճել է 1,89 դոլարով՝ հասնելով 86,39 դոլարի։
«Light» նավթի մեկ բարելի գինը Նյու Յորքի NYMEX («Նյու Յորքի ապրանքային բորսա») բորսայում աճել է 1,66 դոլարով՝ հասնելով 79,72 դոլարի: