Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ առանց նախապայմանների․ Սերգեյ Վերշինին
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, բայց առանց նախապայմանների՝ ելնելով գոյություն ունեցող իրականությունից։ Այսպիսի հայտարարություն է արել փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Այո, դասականներն ասում են, որ ցանկացած ռազմական գործողություն ավարտվում է բանակցություններով, և բնականաբար, մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք լինելու նման բանակցությունների, բայց միայն առանց նախապայմանների»,- ասաց նա։
Դիվանագետը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք նման բանակցությունների հավանականությունը.
«Դա մեզանից կախված չէ, մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը»,- ասել է նա։