Ուկրաինան կունենա Եվրոպայի ամենաուժեղ բանակը. Լեհաստանի նախկին նախագահ
Ռուսաստանի սկսած պատերազմի արդյունքներով Ուկրաինան կունենա Եվրոպայի ամենաուժեղ բանակը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az-ը՝ նման կարծիք է հայտնել Լեհաստանի նախկին նախագահ (1995-2005թթ.) Ալեքսանդր Կվասնևսկին՝ «Rzeczpospolita»-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ուկրաինացի զինծառայողները լավ են տիրապետում նոր տեխնիկային:
«Այս պատերազմի սկզբից ուկրաինացիներին հաջողվել է օգտագործել այն ամենը, ինչ ունեն։ Ոչինչ, որից վախենում էր Արևմուտքը, տեղի չունեցավ: Իզուր տրված գումարի, զենքի և այլնի մասին ենթադրությունները չարդարացան։ Ուկրաինացիները գիտեն, թե ինչպես օգտագործել իրենց տրվածը: Նրանք ստեղծում են ականավոր մարտիկներ... Կասկած չկա, որ այս պատերազմի ավարտից հետո նրանք կունենանք Եվրոպայի ամենահզոր և փորձառու բանակը, և դա կլինի ուկրաինական բանակը»,- շեշտել է նա։