Ռուսաստանն իրանական անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա․ Սերգեյ Լիսակ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում փետրվարի 11-ի գիշերը իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երեք էներգետիկ օբյեկտների վրա։
Հարվածի հետեւանքով հրդեհներ են բռնկվել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրիվոյ Ռոգ շրջանում գտնվող երկու էներգաբլոկի և Նիկոպոլում գտնվող մեկ օբյեկտի։
Կրիվոյ Ռոգ շրջանում նույն օբյեկտը հարձակման է ենթարկվել երկու անգամ։