Հարավային Կովկասում խաղաղության խթանումը մնում է մեզ համար մշտական առաջնահերթություն․ Վեդանտ Պատել
ԱՄՆ-ը մերժում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում Արևմուտքի դերի ռուսական բնութագրումը։
«Հարավային Կովկասում խաղաղության խթանումը մնում է մեզ համար մշտական առաջնահերթություն»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը Turan-ի հարցին ի պատասխան:
Պատելի մեկնաբանություններն արվել են ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրեին արված հայտարարությունների, որտեղ նա մեղադրել է Վաշինգտոնին և Բրյուսելին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի կատարումը խաթարելու, ինչպես նաև անվտանգության համակարգը տարածաշրջանում փոխելու մեջ:
Նա նշել է, որ Վաշինգտոնը խստորեն հավատարիմ է մնում խաղաղության խթանման բոլոր ոլորտներում ներգրավվելուն՝ լինի երկկողմանի, ԵՄ-ի ներսում մեխանիզմների կամ ԵԱՀԿ-ի միջոցով, ասել է Պատելը: