«Կոմունիստի ուշքն ու միտքը Թուրքիան է, շատ է ցավում իր գաղափարական հայրերի կողմից ստեղծած Թուրքիայի համար»․ Ղազինյան
Ռուսաստանի գլխավոր կոմունիստ Զյուգանովը կոչ է արել աշխարհի միլիարդատերերին միջոցներ հատկացնել Թուրքիայի երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:
Պատկերացնում ե՞ք աշխարհի միլիարդատերերի դեմքի արտահայտությունը` Ռուսաստանի ցմահ գլխավոր կոմունիստի այս կոչը լսելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Զավեշտալի է այն փաստը, որ միջազգային կապիտալիզմի դեմ պայքարող բոլշևիկը կոչ է նում կապիտալիստ միլիարդատերերին գումարներ զոհաբերել Թուրքիայի համար, մինչդեռ Ռուսաստանն այսօր այդ միջոցների կարիքն ավելի շատ ունի:
Բայց կոմունիստի ուշքն ու միտքը Թուրքիան է, շատ է ցավում իր գաղափարական հայրերի կողմից ստեղծած Թուրքիայի համար: Նա դեռ կարծում է, թե Լենին-Աթաթուրք պակտը գործում է և Թուրքիան` լինելով ՆԱՏՕ-ի անդամ, պատրաստվում է միանալ աշխարհի պրոլետարիատին և կերտել համաշխարհային կոմունիզմ:
Սա արդեն բժշկական ախտորոշում է, գենետիկ կոդի վրա ամուր նստած դեֆեկտ․․․»։