Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել «սիրելի Վահան Կոստանյանին» և «սիրելի Ռուբեն Ռուբինյանին»
ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնության համար:
«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։
Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Depremin hemen akabindeki 28 kişilik A/K ekibi ve teknik ekipmana ilaveten,Ermenistan halkının 5 TIR dolusu 100 tonluk gıda,ilaç,su ve sair acil yardım paketi de bu sabah Alican sınır kapısından geçerek Adıyaman'a doğru yola çıktı.Teşekkürler @RubenRubinyan teşekkürler Ermenistan pic.twitter.com/Val0BC9pbp
— Serdar KILIÇ (@serdarkilic9) February 11, 2023