Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրեր
Հասարակություն

Թագուհի Թովմասյանի գրառումն իրականությանը չի համապատասխանում. ՔԿ

Նախօրեին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցում «Անչափահասի նկատմամբ բռնությունները շարունակվում են» վերամբարձ և կտրական վերնագրի ներքո կատարել է գրառում այն մասին, թե իբր Քննչական կոմիտեում «անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ, փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել, ներկաները գոռացել են փաստաբանի վրա, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին»։ Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։

Նախ՝ անչափահասի հետ իրականացվող քննչական գործողության ընթացքում որևէ կողմնակի անձ համապատասխան սենյակում չի գտնվել, գործողությունն իրականացվել է՝ Քրեական դատավարության օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերին համապատասխան։

Ավելին, հաշվի առնելով, որ քննչական գործողությունը կատարվում է անչափահասի հետ, այն սահմանված կարգով անցկացվել է հոգեբանի ներկայությամբ և մասնակցությամբ։

Ելնելով նախաքննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկված քննիչները կարող են և պարտավոր են մասնակցել քննչական գործողություններին։

Սենյակ քննչական բաժնի 2 պաշտոնատար անձինք մտել են հարցաքննության ավարտից և դրա վերաբերյալ արձանագրությունը կազմվելուց հետո, ինչը չի արգելվում քրեադատավարական որևէ կանոնով։ Ընդ որում, արձանագրությունը ստորագրել են նաև մասնակից հոգեբանը և անչափահասի պաշտպան փաստաբանը։

Հետևաբար՝ ճնշումներ գործադրվելու, գոռգոռալու վերաբերյալ հայտարարությունները, պնդումներն այն մասին, թե հարցաքննությունն ընդհատվել է, ստեղծվել է խառնաշփոթ, իրականության պարզունակ խեղաթյուրման դրսևորումներ են։

Այս իմաստով գրառման մեջ արվող անհիմն հետևություններն այն մասին, թե, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղյակ է, այսպես կոչված, ապօրինությունների մասին, հետևաբար՝ «հովանավորում է, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ», վառ երևակայության արդյունք են և քրեական վարույթը, անչափահասների իրավունքների պաշտպանության քողի ներքո, քաղաքական շահարկման առարկա դարձնելու նպատակ են հետապնդում:

Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահը նման գրառում կատարել է՝ հիմնվելով բացառապես փաստաբանի յուրովի, սուբյեկտիվ և իր մասնագիտական շահերից բխող մեկնաբանությունների վրա՝ առանց ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվություն և պարզաբանում ստանալու, դրանք անաչառ վերլուծության ենթարկելու։

Ինչպես իրավամբ արձանագրված է վերոնշյալ գրառման մեջ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի հետ ՀՀ ԱԺ նշված մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել փաստաբանի «մտահոգությունները նշելու», «ահազանգ հնչեցնելու» նպատակով (ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել են համապատասխան իրավասու պաշտոնատար անձինք), այլ ոչ թե՝ դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք նմանատիպ միակողմանի գրառումներով չնպաստել իրականության խեղաթյուրմամբ հանրային կարծիքը վարույթն իրականացնող մարմնի դեմ օգտագործելու, այդ եղանակով նախաքննության նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարքների գործադրմանը և ձեռնպահ մնալ բացառապես իրավական դաշտում ընթացող գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից։