Թուրքիայի ավերիչ երկրաշարժի հզորությունը համեմատելի է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ
Հետևանքների առումով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը համեմատելի է 500 միջուկային ռումբի պայթյունի հետ։
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ Օրխան Թաթարը։
«Երկրաշարժի տեւողությունը 2 րոպե է եղել, դրա ավերիչ ազդեցությունը միևնույն ժամանակ համեմատելի է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ»,- ասել է Թաթարը։
Փետրվարի 6-ի վաղ առավոտյան ցնցումներ են գրանցվել Թուրքիայի հարավում, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Երկրաշարժի ուժգնությունը հասել է 7,4-7,7 բալի։