Զաքիր Հասանովը հրամայել է կազմակերպել մարտական պատրաստության միջոցառումներ՝ իրական մարտին հնարավորինս մոտ պայմաններում
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորքերի հրամանատարներ, գերատեսչությունների գլխավոր վարչությունների ղեկավարներ։
Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած խնդիրները՝ կապված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստության հետ, որից հետո լսել է մարտունակության ստուգման արդյունքների մասին զեկույցները։
Նախարարը, բարձր գնահատելով ստուգումների արդյունքները, հանձնարարականներ է տվել պաշտոնատար անձանց՝ կազմակերպելու մարտական պատրաստության միջոցառումներ՝ իրական մարտին հնարավորինս մոտ պայմաններում։
Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել հնարավոր սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։
Հանձնարարականներ են տրվել մարտական հերթապահության ժամանակ զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ։