Գյումրիում շները հարձակվել են 10-ամյա տղայի վրա, վնասել նրա դեմքն ու ազդրը (լուսանկար)
Հակոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Մուշ թաղամասի 9/1 շենքի մոտ թափառող շները հարձակվել են 10 տարեկան թոռնիկիս վրա` պատճառելով մարմնական վնասվածքներ դեմքի և ազդրի շրջանում։ Բարեբախտաբար անցորդներից մեկը հասել է օգնության։ Խոսքս ուղղում եմ քաղաքապետին` ո՞վ է պատասխան տալու այս դեպքի առնչությամբ։ Ո՞ւմ եմ դիմելու։
Գյումրու համայնքապետարան»։
