Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը, ինչին միջամտել է ոստիկանությունը։
Փարիզում մեկնարկել է չորրորդ համազգային ցույցն ըննդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Ցուցարարներն իրենց երթն սկսել են Հանրապետության հրապարակից և մտադիր են այն ավարտել երեկոյան Ազգային հրապարակում։ ՌԻԱ Նովստիի թղթակցի փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցում է շուրջ 100 հազար մարդ։
Ցուցարարների ձեռքին տարբեր գրություններով պաստառներ են։ Դրանցից որոշների վրա կարելի է նկատել «Մակրո՛ն, ինքդ թոշակի անցիր, իսկ մեր թոշակին ձեռք մի տուր», «Աշխատանքի գերիները մինչև ծերություն չեն ապրի» գրությունները։ Այս պաստառներից բացի կան նաև Ֆրանսիայի առաջատար արհմիությունների պաստառները։
Ինչպես հայտնել են արհմիություններում, բողոքի ակցիանները կազմակերպվել է հանգստյան օրը, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա մասնակցել դրանց։