Երկրաշարժից տուժած 1 մլն 100 հազար մարդ ապաստանել են հանրակացարաններում. բուհերն անցնում են հեռավար ռեժիմի
Երկրաշարժից տուժած 1 մլն 100 հազար մարդ տեղավորվել է Թուրքիայի հյուրոցներում, հյուրատներում, իջևանատներում։ Այդ մասին, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Էրդողանը։
«Մենք հյուրանոցներում, հյուրատներում ապաստան ենք տվել շուրջ 1 մլն 100 հազար մարդկանց, որոնց տները փլուզվել են երկրաշարժից»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ երկրի բոլոր բուհերը մինչև ամառ ուսումնական գործընթացը կկազմակերպեն հեռավար։
«Մեր համալսարանների բլոր հանրակացարանները կտրաամդրվեն այն մարդկանց, ովքեր տուժել են երկրաշարժից»,-նշել է Էրդողանը։