Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Բախմարո հանգստավայրից 3 կմ հեռավորության վրա, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:33-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։