Քաթարի էմիր Ալ Սանին գնում է Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպելու
Քաթարի լրատվական գործակալությունը հայտնել է, որ Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ Սանին մեկնում է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ Սանին Թուրքիա է մեկնելու՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո, որոնք որակվում են որպես «դարի աղետ»։
Քաթարի պաշտոնական QNA գործակալության լուրերում նշվում է, որ Քաթարի էմիր Շեյխ Թամիմը լքել է մայրաքաղաք Դոհան՝ հանդիպելու նախագահ Էրդողանի հետ և տեղափոխվել Թուրքիա։
Քաթարի էմիր Շեյխ Թամիմը կլինի առաջին ղեկավարը, որը կայցելի Թուրքիա՝ Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո։