Վաշինգտոնը Կիևին պետք է առաջարկի երկիրը վերականգնելու ծրագիր. Բեռլուսկոնի
Վաշինգտոնը պետք է Կիևին առաջարկի երկիրը վերականգնելու ծրագիր 6-9 միլիարդ դոլարով՝ հրադադարի դիմաց, ասել է Սիլվիո Բեռլուսկոնին:
«Կարծում եմ, որ Ամերիկայի նախագահը պետք է ասի Զելենսկիին, որ պատերազմի ավարտին դուք ձեր տրամադրության տակ կունենաք երկրի վերականգման պլանը», - ասել է «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդը։
Բեռլուսկոնին ընդգծել է, որ եթե ինքը գլխավորեր Իտալիայի նախարարների կաբինետը, երբեք չէր գնա Ուկրաինայի նախագահի հետ խոսելու։