Մենք պատրաստ ենք նույնիսկ Ամերիկա գնալ. Կադիրով
Կադիրովը պատասխանել է չեչեն մարտիկների կողմից Մոլդովայի գրավման նախապատրաստման մասին Կիևի հայտարարությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Դանիլովը հայտնել էր, որ չեչենական ջոկատները Մոլդովայում իշխանությունը զավթելու հրաման են ստացել։
«Մենք պատրաստ ենք նույնիսկ Ամերիկա գնալ, Մոլդովան թողնելու ենք ավելի ուշ: Ցանկացած նման հրաման չի քննարկվում, այլ կատարվում է: Մենք ունենք բոլոր անհրաժեշտ ուժերը, միջոցները և տեխնիկան այն կյանքի կոչելու համար»: