Իսրայելը սոցիալական և սահմանադրական փլուզման եզրին է. Հերցոգ
Երկիրը սոցիալական և սահմանադրական փլուզման եզրին է, հայտարարել է Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը դատական բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ակցիաները մեկնաբանելով, գրում է The Times of Israel-ը:
Նա հորդորեց կառավարությանը հետաձգել բարեփոխումների քննարկումը` առաջարկելով փոխզիջման հասնելու իր ծրագիրը:
Նրա առաջարկը մերժվել է, բարեփոխման քվեարկությունը պետք է կայանա այսօր։
Հնչել եննաև կոչեր կազմակերպել բանակցություններ կոալիցիայի և ընդդիմության միջև բարեփոխումների շուրջ՝ չդադարեցնելով օրինագծի հաստատման գործընթացը։