Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշում է կայացվել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWSPRESS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։