Այս տարի Իտալիան կազատվի Ռուսաստանից գազի մատակարարումներից
Այս տարվա ընթացքում մենք կազատվենք Ռուսաստանից գազի մատակարարումներից:
Այս մասին հայտարարել է Իտալիայի ձեռնարկությունների և ապրանքների նախարար Ադոլֆո Ուրսոն il Messaggero թերթին տված հարցազրույցում:
«Հաջորդ տարվանից մենք կկարողանանք ինքներս գազ մատակարարել այլ երկրներին և շուտով կդառնանք Եվրոպայում գազային հանգույց՝ շնորհիվ մատակարարումների ծավալի կրկնապատկման»,-նշել է նա: